Կրակոց մեջքին
Կրակոց մեջքին ռուս.՝ Выстрел в спину | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դետեկտիվ ֆիլմ |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Չեբոտարյով |
Սցենարի հեղինակ | Նիկոլայ Լեոնով |
Դերակատարներ | Լև Պրիգունով, Միխայիլ Վոլկով, Իգոր Օխլուպին, Ալեքսանդր Զբրուև, Լարիսա Ուդովիչենկո և Լյուդմիլա Կասյանովա |
Օպերատոր | Յուրի Գանտման |
Երաժշտություն | Անդրեյ Պետրով |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Կրակոց մեջքին» (ռուս.՝ «Выстрел в спину»), խորհրային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Վլադիմիր Չեբոտարյովը «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1979 թվականին Նիկոլայ Լեոնովի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1980 թվականի նոյեմբերին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրող Պավել Վետրովը սպանվել է թիկունքից արձակված կրակոցից։ Հարուցվել է քրեական գործ, որտեղ կասկածանքի տակ են հայտնվում նկարիչ Եվգենի Ալեքսանդրովիչ Շուտինը՝ գրողի մանկության ընկերը, և նախկին մարզիկ Օլեգ Պերովը։ Նրանցից յուրաքանչյուրը լավ գիտեր սպանված գրողին, և յուրաքանչյուրն ունի իր գաղտնիքը։ Սպանության բացահայտումը հանձնարարվել է միլիցիայի երիտասարդ կապիտան Նիկոլայ Գուրովին։
Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լև Պրիգունով — Նիկոլայ Իվանովիչ Գուրով, միլիցիայի կապիտան, օպերլիազոր
- Միխայիլ վոլկով — Եվգենի Ալեքսանդրովիչ Շուտով, նկարիչ
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իգոր Օխլուպին– Պավել Վլադիմիրովիչ Վետրով, գրող
- Ալեքսանդր Զբրուև– Օլեգ Պերով
- Լարիսա Ուդովիչենկո– Իրինա Պերովա
- Վլադիմիր Սամոյլով– Կոնստանտին Տուրիլին, ոստիկանության գնդապետ
- Նելլի Պշյոննայա– Իննա Պետրովնա, Շուտինի սիրուհին
- Յուրի Սարանցև– Պյոտր Նիկոլաևիչ Օռլով, ոստիկանության փոխգնդապետ, ավագ օպերլիազոր
- Վիկտոր Չեքմարյով– Սեմյոն Սեմյոնով, ընդհատակյա արտելական
- Վլադիմիր Ֆերապոնտով– Վանին
- Լյուբով Պոլիշչուկ– Ելենա Նիկոլաևնա Վանինա, ընդհատակային արտելականի կինը
- Մարինա Դյուժևա — Ռիտա, Գուրովի ընկերուհին
- Վսեվոլոդ Լարիոնով– ոստիկանության գեներալ-մայոր
- Վլադիմիր Կենիգսոն– Նիկա Նիկիֆորով, ծեր դերասան
- Լև Զոլոտուխին– Վիկտոր Իվանովիչ
- Սոֆյա Պիլյավսկայա– Կլավդիա Իվանովնա, Վետրովի մորաքույրը, կոլեկցիոների այրին, Մարկ Շագալի կտավի տիրուհին
- Վլադիմիր Գուլյաև– Սերգեյ Վասիլևիչ Անիկին, տաքսու վարորդ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Լեոնով
- Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Չեբոտարյով
- Բեմադրող օպերատոր՝ Յուրի Գանտման
- Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Սերգանով
- Կոմպոզիտոր՝ Անդրեյ Պետրով
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինոստուդիա՝ «Մոսֆիլմ», Առաջին ստեղծագործական միավորում
- Պատկերի ֆորմատ՝ լայնաֆորմատ
- Ձայն՝ ստերեո
- Գունավոր
- Տեսաերիզ՝ 33-մետրանոց
Ֆիլմի նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Մոսկվայում՝ Մալայա Բրոննայա փողոցում, Կոտելնիչեսկայա Նաբերեժնայա փողոցում, Մոսկվայի կենդանաբանական այգու մոտ, Պետրովկայում, ինչպես նաև Մոսկվայի ևս երկու տասնյակ փողոցներում։ Սակայն ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Մոսկվայի քրեական հետախուզության կաբինետներում, որտեղ դերասաններին խորհուրդ են տվել քրեական հետախուզության մասնագետները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Журнал «Советский экран» № 1, 1980, стр. 10-11
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Выстрел в спину» — на сайте Кино СССР
- «Կրակոց մեջքին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|